Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։
Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց ստանալ բարեկարգված ենթակառուցվածքներ, գնել գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, արդիականացնել սարքերն ու տեխնոլոգիաները, զբաղվել բուսաբուծությամբ, տավարաբուծությամբ, զարգացնել դեղագործության ոլորտը, ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների և այլն։
Շնորհակալ ենք համատեղ աշխատանքի և տնտեսության զարգացման գործում ձեր ներդրման համար»։