Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը։
Խորհրդակցություններն անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։