Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար

2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է.
- Բ խմբի ստրեպտոկոկային վարակը վաղ նորածնային շրջանում (մինչև կյանքի 7-րդ օրը) հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է:
- Կանանց սեռական ուղիների ստորին հատվածը հաճախ կոլոնիզացված է Բ խմբի ստրեպտոկոկով: Այս վարակը կնոջ համար վտանգ չի ներկայացնում, սակայն ծննդաբերության ընթացքում կարող է փոխանցվել նորածնին:
- Սքրինինգի դրական արդյունքի դեպքում հղիության ընթացքում բուժում չի իրականացվում, իսկ բացասական արդյունքը ուժի մեջ է 5 շաբաթ:
- Բ խմբի ստրեպտոկոկային վարակի նորածնի փոխանցման ռիսկայնությունը գնահատվում է բժշկի կողմից: Անհրաժեշտության դեպքում` ծննդաբերության ընթացքում իրականացվում է հակաբիոտիկային կանխարգելում, ինչը զգալիորեն իջեցնում է վաղ նորածնային հիվանդացությունը և մահացությունը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից պետական պատվերի շրջանակում իրականացվող հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել է`
- Գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ:
- Թիրեոտրոպ հորմոնի որոշում:
- Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: