«Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն. Գևորգ Ստեփանյան

Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ տեղի ունեցավ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացավ դրական եզրակացություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախագիծը 8 կողմ և 6 դեմ համեմատությամբ անցավ։
«Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ։
Դե ինչ, սպասենք ու տեսնենք՝ ովքեր Դեմ կլինեն ու քաղաքացիներին հակառակ կքվեարկեն»,- գրել է ընդդիմադիր գործիչը: