Որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան

ՀՀ կառավարությունն է ստանձնել սոցիալական բոլոր հարցերի պատասախանատվությունը։ Այս մասինարցախցիների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մենք չունենք որևիցե հնարավորություն՝ ազդելու այդ հարցերի վրա, մշակելու, հաստատելու։ Մեր բոլոր հնարավորություները մենք օգտագործել ենք, որ տեղ հասցնենք, որ ժողովուրդը գտնվում է շատ ծանր վիճակում։ Եվ դադարեցնելով այս 50 000-ականները՝ հայտնվելու ենք փողոցներում։ Այդ նպատակով համագործակցում ենք վերջին հանրահավաքին լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանող խմբի հետ։
Սպասել մեզանից, որ կկարողանանք ՀՀ կառավարությունում ձևավորել որոշումներ, բացի հանրային ճնշումներից․․․, հնարավորությունը ես չեմ տեսնում»,-ասաց նա։
Նշենք, որ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության առջև մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին անցկացնում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ՝ պահանջելով «Արցախից թալանված գումարները՝ Ներդրումային հիմնադրամի գումարները վերադարձնել և իրենց սոցիալական հարցերը լուծել»։
Շահրամանյանն ի պատասխան ասաց, որ ինքն էլ է կողմ՝ դատախազությունն արագ պարզի, թե ուր են այդ գումարները։
Մանրամասները՝ տեսանյութում։