Արարատում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճոնապարհի Մ2 Փոքր Վեդիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: