ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Ժիլ Կեպելի հետ․ ի՞նչ են քննարկել

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում:
Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը: