Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանն ասել է, որ չգիտի` որտեղից էր զենք մատակարարվում Արցախին

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստն այսօր շարունակվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ Արկադի Ղուկասյանն ասել է, որ ծանոթ է ազատամարտի ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին՝ 1992 թվականից, Սամվել Բաբայանին՝ 1993 թվականից, Մուրադ Պետրոսյանին՝ 2000 թվականից։
Ղուկասյանը նշել է, որ 1990-ականներին հայությունը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, սակայն պնդել է, որ տեղեկություն չունի, թե որտեղից է մատակարարվել զենքը։