ԿԳՄՍՆ-ն Պոլիտեխնիկից գույք է վերցնում

Այսօր կայանալու է ՀՀ կառավարության հերթական նիստը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօրվա նիստի օրակարգում քննարկվելու է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին։
Նշենք, որ հարցը չզեկուցվող է։
Հիշեցնենք, որ այսօրվա կառավարության հերթական նիստի ժամը փոփոխվել է և կայանալու է ժամը 17։00-ին։