Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: