Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Վելիևի և Սլովակիայի իր գործընկեր Դանիել Զմեկոյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Սլովակիայի պաշտպանության փոխնախարար Մարտին Վոյտաշովիչի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցեր։