Երևան, 19.Ապրիլ.2025, 00:00 |
Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համ... Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառա... 30 տարեկան երիտասարդին բուժքույրը կոկային է հ... Դուշանբեում գալիք շաբաթ կկայանա Հայաստանի և Տ... Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել ... Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայ... Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական... Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է գո... Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը... Դա իմ 5 լավագույն խաղերից մեկն էր Ինտերում․ Բ... ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է հակազդել Ռուսաստանի ... ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ... Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Հար... Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում սուրճի ապա... Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազա... Քննարկվել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբ... «Բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչ... Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է ... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում գործարար աշխատաժողո... Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ Հակակ... Թրամփի վարչակազմը կրճատում է աշխարհում մարդու... Դավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալնե... «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացումը կասեց... Ավագ Ուրբաթ․ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց ... Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոննա Աղե... Ռուբինյանն ու Գալուզինը քննարկվել են հայ-թուր... Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժ... Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների ... Քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ... Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտ»-ի գլխավ... Որոշ արցախցիներ վիճակ են լարում, ինչը ՔՊ-ին է... ԵՄ մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությո... Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի... Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատու... Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի... Համլետ Մանուկյանը դարձավ մարմնամարզության աշխ... ՊԵԿ նախագահը մասնակցել է Դիլիջանում անցկացված... Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնո... Ինչպես եք ատելության խոսքի սահմանում տալու, ե... ՆԳ նախարարը հետևել է օպերատիվ արձագանքման վար... «Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի ... Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակեր... Հռոմում կկայանա Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների... Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատ... Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացի... Ըհըըն, ուրեմն դուք էլ եք բանակցել հայրենիք հա... Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի մարզ... Ուսուցչուհին և ծնողները կտուգանվեն երեխաների ... Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարե... Բա կներեք, ո՞վ է կրելու պատասխանատվություն Վա... Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամ... Եմենում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհերի... ՄԱԿ-ի մեխանիզմները բացառիկ կարևորություն ունե... Հանձնված պետության նախագահ դառնալու իմաստը ո՞... Դավիթաշենի բնակիչները հերթական անգամ կփակեն ճ... Ինչո՞ւ է պետությունը վարկ վերցնում, որ բարեփո... Հույս ունենք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելությա... Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնա... Իրանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր և ռազ... Արա Խզմալյանը կարևորել է Հանրային խորհրդի հան... 7-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսա... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թի... ԱՄՆ-ն հույս ունի, որ  Իրանի հետ բանակցություն... ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին 102 մլն եվրոյի վարկ տրամա... «Ճվճվալ մի, հանգստացի, կխոսենք», «Վերջացրե’ք»... Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի մանկապարտեզներ... Որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության ո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խ... Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսակ... Պետության և հասարակության համատեղ պատասխանատվ... Արցախի նախագահը պատասխանում է ակցիայի մասնակի... Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի հետ առևտր... Գույքահարկն այնքան մեծ է, որ մարդ ստիպված է ի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին սպառազին... Եթե մենք ուզում ենք ապրել բարեկարգ համայնքում... Չեմ կպնում, քսվում եմ…Ներողություն ես խնդրելո... Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկո... Լարված վիճակ՝ Արցախի ներկայացուցչության մոտ․ ... Ապօրինի գույք ձեռք բերած անձն ամեն կերպ փորձո... Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմիններ... ԱՄՆ-ն մասամբ դուրս է բերում իր զինվորականների... Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բեր... Կողմնորոշվեք էլի՝ ծովախոզուկը ծովային կենդանի... Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը... 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող... Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզա... Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության ... Առաջարկվում է վավերացնել ԵԽ Օվիեդոյի կոնվենցի... Էրդողանը հավանություն է տվել բնական գազի ոլոր... Ի՞նչ է ստուգելու և ի՞նչ չի ստուգելու ՊՎԾ-ն հա... Ահազանգ․ Նոր Նորք վարչական շրջանում ծառերի սպ... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տ... 40 զոհ, 102 վիրավոր․ Եմենում ԱՄՆ-ի հարձակումն... Էն համայնքի ղեկավարը, որ ձեր սրտով որոշում չի... Արարատում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտո... ՀՀ ԶՈւ-ում նախատեսվում է ստեղծել ԳՇ սերժանտի,...

Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու քաղաքականության բեռով։

Մենք կանգնած ենք ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում է մի կողմից՝ պատմության ճիշտ գնահատում, մյուս կողմից՝ ապագայի ճիշտ պլանավորում։

1999 թվականին հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը հրապարակեց իր «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատությունը՝ ի պատասխան նույն թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին ուղղված 11 էջանոց նամակի, որում նա շարադրել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար տարիների ընթացքում թուրքական գերատեսչությունների և ուղեղային կենտրոնների մշակած հիմնական թեզերը: Ինչպես իր բոլոր աշխատություններում, այնպես էլ այս գրքույկում պրոֆեսոր Դադրյանն անհերքելի փաստարկներով և անխոցելի տրամաբանությամբ ջախջախել էր արհեստավարժորեն կառուցված՝ թուրքական «ժխտողական արդյունաբերության» բոլոր հաստատումները: Ինչը չէր կարող կանխատեսել մեր անվանի հայրենակիցը՝ այն էր, որ ընդամենը 2,5 տասնամյակ անց հենց Հայաստանի Հանրապետության իշխող վերնախավը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ժխտման և ուրացման գործին:

Վերջերս նույն այդ պաշտոնյաների կողմից հրապարակային հարցադրում արվեց, թե ինչպե՞ս եղավ, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին այդ օրակարգը հայտնվեց: Այս հարցադրումն ակնհայտ ենթատեքստ ունի, իբր՝ ցեղասպանության թեման օգտագործվել է մեկ այլ երկրի կամ երկրների աշխարհաքաղաքական հաշվարկների և դավադիր ծրագրերի իրականացման համար: Վերջին տասնամյակներին, իհարկե, մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այս կամ այն երկիրը կամ գործիչը շահարկել մեր ազգի ողբերգությունը՝ տարբեր երկրներում ապրող հայ համայնքների աջակցությունը ստանալու կամ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով Անկարայի վրա ճնշում գործադրելու համար: Այդուհանդերձ, նույնիսկ այս դրսևորումները որպես հիմք են ընդունել Հայոց ցեղասպանության՝ արդեն իսկ օրակարգային հարց լինելու ակնհայտ փաստը: Ուստի փորձենք վերհիշել, թե իրականում ինչպես ձևավորվեց այդ օրակարգը:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված՝ հայ ժողովրդի ծրագրված բնաջնջումը 1915 թվականի մայիսի 24-ին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից առաջին անգամ որակվեց որպես «մարդկության դեմ հանցագործություն»։ Չնայած Առաջին աշխարհամարտից հետո 1919-1920թթ. որոշում կայացվեց ռազմական դատարաններում հետապնդել օսմանյան պաշտոնյաների հանցագործությունները, որոնք հիմնականում կատարվել էին հայ բնակչության դեմ, ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել:

Մինչև «ցեղասպանության» հայեցակարգի գյուտը «մարդկության դեմ հանցագործությունները» համարվում էին գերագույն ոճրագործություն և ներառված էին Նյուրնբերգի տրիբունալի կանոնադրության մեջ։ Ռաֆայել Լեմկինը 1946 թվականի իր զեկույցում, որը հիմք հանդիսացավ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման համար, ամփոփել էր ցեղասպանություն համարվող ջարդերի ցանկը հետևյալ բառերով. «…և ժամանակային առումով մեզ ամենամոտն է հայերի հետ կատարվածը»: Այս իմաստով և պատմաիրավական տեսանկյունից Հայոց ցեղասպանությունը հանդիսացել է ժամանակակից ցեղասպանությունների նախատիպ:

Եվ այսպես, հայերի համար շրջադարձային դարձավ Նյուրնբերգի դատավարությունը, որը պատժի ենթարկեց նացիստական Գերմանիայի վերնախավին պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: Հոլոքոստում միլիոնավոր հրեաների սիստեմատիկ սպանությունը նշանակալից տեղ էր զբաղեցնում դատավարության ընթացքում: Նյուրնբերգի դատավարությունն արդարացիորեն համարվեց միջազգային քրեական իրավունքի իսկական սկիզբ: Բայց Նյուրնբերգն ունեցավ նաև քաղաքական և պատմական կարևորագույն հետևանքներ. 1948 թ. ստեղծվեց Իսրայելի պետությունը, իսկ 1952 թվականին գերմանական կառավարությունը, չնայած պատասխանատվություն չէր կրում իր նախորդների հանցագործությունների համար, ընդունեց Հոլոքոստի հավերժացումը՝ այդպիսով օրինակ և բարոյական ուղեցույց դառնալով մյուսների համար։ Հոլոքոստի լուսաբանումն ու դատապարտումն առանցքային ազդեցություն ունեցան նաև պատմագիտության վրա: Այս պահից ի վեր՝ կոլեկտիվ հիշողության ուսումնասիրության մեջ հիմնարար փոփոխություն գրանցվեց՝ հաղթողների կողմից պարտադրված պատմությունը կամ, ինչպես Նիցշեն էր անվանում, «մոնումենտալ պատմությունը», սկսեց լրացվել «զոհերի պատմությամբ»։

Նյուրնբերգն արդարության հասնելու նոր հույս արթնացրեց տարբեր երկրներում ապրող հայերի շրջանում և անկյունաքարային դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի ձևավորման համար: Ոգևորված Նյուրնբերգում գրանցված ճշմարտության և արդարության հաղթարշավով՝ հայերն աշխարհի տարբեր անկյուններում և ապա նաև՝ Խորհրդային Հայաստանում սկսեցին բարձրաձայնել իրենց հետ կատարվածը, նախաձեռնեցին փաստերի հավաքագրման գործունեություն, մասնագիտացան պատմական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական և գիտական այլ հետազոտություններում, որոնց հավաքական արդյունքը հիմք ծառայեց հայերի ցեղասպանության պատմության տարածման և քաղաքական պայքարի համար: Դժվարին և համբերատար այս համազգային զարթոնքի արդյունքում Մեծ Եղեռնը «մոռացված ցեղասպանությունից» հետզհետէ վերածվեց օրակարգային հարցի, թեև աշխարհաքաղաքական տեսանկյունից ոմանց համար դարձավ «անհարմար ցեղասպանություն»: Այսօր՝ ավելի քան հարյուր տարի անց, կարելի է վստահորեն փաստել, որ պատմական հետազոտությունների արդյունքում կուտակված գիտելիքները և հիշողության քաղաքականության լայն դրսեւորումները վերջին 60 տարիների ընթացքում ներառել են Հայոց ցեղասպանությունը որպես միջազգային հիշողության կարևոր և անբաժան մաս: Բայց ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության գլոբալ իրազեկումը դեռևս չի վերածվել համաշխարհային ճանաչման: Հետևաբար, գիտելիքի և ճանաչման միջև անհամաչափությունը դարձավ հայկական ողբերգության տարբերակիչ հատկանիշը։

Հայաստանի վերանկախացումը նոր բովանդակություն հաղորդեց ցեղասպանության օրակարգին: Հիշողության և ճշմարտության իրավունքի հաստատման միջոցով միջազգային ճանաչումը կարող էր նպաստել ի վերջո հայերի և թուրքերի միջև մեկ դար առաջ ձևավորված ջրբաժանի հետզհետէ վերացմանը, ծառայեր որպես զսպաշապիկ՝ կանխելու ողբերգության կրկնությունը և ճանապարհ հարթեր պատմական հաշտեցման համար: Սակայն Անկարայի համառությունը՝ լռեցնելու, մոռացության մատնելու, ժխտելու իր անցյալի ամոթալի էջերը և կերտելու անցյալը փառաբանող այլընտրանքային պատմություն, ի ցույց դրեց, որ նա ուներ և շարունակում է ունենալ անցյալի մեծ ոճրագործության ցանկացած հետք ամբողջությամբ վերացնելու նպատակ: Այս առումով դա կրկնակի ցեղասպանություն էր։

2020 թվականը մեր նորագույն պատմությունը տարանջատեց երկու տարբեր իրականությունների՝ մինչպատերազմյան և հետպատերազմյան շրջանների, ինչպես մեկ դար առաջ մեր նախնիների կյանքը բաժանվեց մինչև Մեծ Եղեռն և դրան հաջորդած ժամանակահատվածների: 2020թ. պատերազմում և դրան հաջորդած տարիներին Թուրքիայի առանցքային դերակատարությունը վերակենդանացրեց ոչ միայն հայերի, այլև միջազգային դերակատարների գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության հարցը չի սահմանափակվում միայն պատմական և բարոյական հարթությունում, այլ շարունակում է դիտվել որպես անավարտ գործ մեր հարևանների կողմից: Պատահական չէր, որ պատերազմին հաջորդած՝ 2021թ. ապրիլի 24-ին ականատես եղանք ոչ միայն կարևոր հայտարարությունների, այլև զգացինք զորակցությունը Հայաստան ժամանած օտարերկրյա բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների, որոնք հայատյացության քաղաքականության ուղղակի կապ և շարունակություն տեսան 100 տարի առաջ և մեր օրերում տեղի ունեցած մեծագույն հանցագործությունների միջև:

Ապրիլի 24-ը շատ խորհուրդներ ունի, այդ թվում՝ որպես համաշխարհային հայության միասնականության օր: Ցավոք, 110-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ հայերի բնօրրան Արցախը ցեղասպան քաղաքականության հետևանքով հայաթափվել է, Հայաստանի ապագան վտանգված է, իսկ ժողովուրդը՝ պառակտված և հուսալքված: Փոխարենը տեսնում ենք, որ այսպես կոչված «հաղթողները» պարտադրում են ընդունել իրենց երևակայական պատմությունը, անպատիժ դատում են մեր հերոսներին և վաղը մեզ պատասխանատվության են կանչելու հորինված ցեղասպանությունների համար: Հակառակորդի հեռահար ծրագրերը կյանքի կկոչվեն, եթե շարունակենք մեր համազգային պաշտպանական կարողությունները քայքայել այսպես կոչված գաղափարական տրանսֆորմացիայի, Արցախի հիմնահարցի նենգափոխման և ուրացման, Հայոց ցեղասպանության «վերաիմաստավորման» և այլ ճակատագրական սխալների միջոցով: Հետևաբար, կարծում եմ, որ առաջիկա Ապրիլի 24-ը պետք է դառնա մեր արժանապատվության, միասնականության, հավատքի, հավաքական կամքի և ուժի նոր աղբյուր՝ որպեսզի իրապես այլևս երբեք չառճակատվենք բնաջնջման սպառնալիքին»:

Այս թեմայով

Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համ... Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառա... 30 տարեկան երիտասարդին բուժքույրը կոկային է հ... Դուշանբեում գալիք շաբաթ կկայանա Հայաստանի և Տ... Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել ... Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայ... Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական... Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է գո... Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը... Դա իմ 5 լավագույն խաղերից մեկն էր Ինտերում․ Բ... ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է հակազդել Ռուսաստանի ... ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ... Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Հար... Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում սուրճի ապա... Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազա... Քննարկվել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբ... «Բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչ... Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է ... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում գործարար աշխատաժողո... Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ Հակակ... Թրամփի վարչակազմը կրճատում է աշխարհում մարդու... Դավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալնե... «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացումը կասեց... Ավագ Ուրբաթ․ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց ... Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոննա Աղե... Ռուբինյանն ու Գալուզինը քննարկվել են հայ-թուր... Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժ... Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների ... Քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ... Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտ»-ի գլխավ... Որոշ արցախցիներ վիճակ են լարում, ինչը ՔՊ-ին է... ԵՄ մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությո... Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի... Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատու... Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի... Համլետ Մանուկյանը դարձավ մարմնամարզության աշխ... ՊԵԿ նախագահը մասնակցել է Դիլիջանում անցկացված... Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնո... Ինչպես եք ատելության խոսքի սահմանում տալու, ե... ՆԳ նախարարը հետևել է օպերատիվ արձագանքման վար... «Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի ... Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակեր... Հռոմում կկայանա Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների... Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատ... Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացի... Ըհըըն, ուրեմն դուք էլ եք բանակցել հայրենիք հա... Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի մարզ... Ուսուցչուհին և ծնողները կտուգանվեն երեխաների ... Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարե... Բա կներեք, ո՞վ է կրելու պատասխանատվություն Վա... Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամ... Եմենում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհերի... ՄԱԿ-ի մեխանիզմները բացառիկ կարևորություն ունե... Հանձնված պետության նախագահ դառնալու իմաստը ո՞... Դավիթաշենի բնակիչները հերթական անգամ կփակեն ճ... Ինչո՞ւ է պետությունը վարկ վերցնում, որ բարեփո... Հույս ունենք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելությա... Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնա... Իրանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր և ռազ... Արա Խզմալյանը կարևորել է Հանրային խորհրդի հան... 7-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսա... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թի... ԱՄՆ-ն հույս ունի, որ  Իրանի հետ բանակցություն... ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին 102 մլն եվրոյի վարկ տրամա... «Ճվճվալ մի, հանգստացի, կխոսենք», «Վերջացրե’ք»... Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի մանկապարտեզներ... Որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության ո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խ... Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսակ... Պետության և հասարակության համատեղ պատասխանատվ... Արցախի նախագահը պատասխանում է ակցիայի մասնակի... Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի հետ առևտր... Գույքահարկն այնքան մեծ է, որ մարդ ստիպված է ի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին սպառազին... Եթե մենք ուզում ենք ապրել բարեկարգ համայնքում... Չեմ կպնում, քսվում եմ…Ներողություն ես խնդրելո... Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկո... Լարված վիճակ՝ Արցախի ներկայացուցչության մոտ․ ... Ապօրինի գույք ձեռք բերած անձն ամեն կերպ փորձո... Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմիններ... ԱՄՆ-ն մասամբ դուրս է բերում իր զինվորականների... Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բեր... Կողմնորոշվեք էլի՝ ծովախոզուկը ծովային կենդանի... Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը... 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող... Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզա... Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության ... Առաջարկվում է վավերացնել ԵԽ Օվիեդոյի կոնվենցի... Էրդողանը հավանություն է տվել բնական գազի ոլոր... Ի՞նչ է ստուգելու և ի՞նչ չի ստուգելու ՊՎԾ-ն հա... Ահազանգ․ Նոր Նորք վարչական շրջանում ծառերի սպ... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տ... 40 զոհ, 102 վիրավոր․ Եմենում ԱՄՆ-ի հարձակումն... Էն համայնքի ղեկավարը, որ ձեր սրտով որոշում չի... Արարատում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտո... ՀՀ ԶՈւ-ում նախատեսվում է ստեղծել ԳՇ սերժանտի,...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan