Բելգիայում բացվել է թանգարան՝ նվիրված կարտոֆիլի ֆրիին (լուսանկարներ)
Բելգիայի Բրյուգե քաղաքում բացվել է «Friet Museum» թանգարանը, որը նվիրված է արագ սննդի ամենահայտնի ուտեստներից մեկին՝ կարտոֆիլի ֆրիին: Բելգիան համարվում է աշխարհում կարտոֆիլի ֆրի արտադրող ամենախոշոր երկիրը: Թանգարանում յուրաքանչյուր ոք տեսանյութերի, ֆիլմերի և նկարների միջոցով կարող է ծանոթանալ կարտոֆիլի պատմության, տեսակների և պատրաստման եղանակների հետ:
Թանգարանի առաջին հարկում ցուցադրվում են կարտոֆիլի ֆրի պատրաստելու համար օգտագործվող ֆրիտյուրնիցաները, որոնք ժամանակին օգտագործվել են բելգիական հայտնի բիստրոներում:
Երկրորդ հարկում թանգարանի աշխատակիցները պատմում են թե ինչպես է կարտոֆիլը եկել Եվրոպա, ինչպես նաև կիսվում են կարտոֆիլ պատրաստելու համեղ և հետաքրքիր բաղադրատոմսերով: