Ռոնալդուի և Ռիբերիի սարսափը. Մեսսին վերադարձել է
59 օր «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չեկավ: Այդ ժամանակահատվածում ֆուտբոլային հանրությունն ավելի քան հիացավ «Ոսկե գնդակ-2013»-ի մյուս հավակնորնդեր, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուով, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիով:
Մեսսին, կարծես, ստվերում էր, սակայն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Խետաֆեի» դեմ խաղում արգենտինացին րոպեների ընթացքում դարձավ դուբլի հեղինակ և ազդարարեց հաղթական վերադարձը:
Թեմայի շուրջ համացանցում լայնորեն շրջանառվում է ներկայացված ծաղրանկարը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am