Բարսելոնայի խաղացողի և Ֆլիկի հարաբերությունները կտրուկ վատթարացել են

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և թիմի իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյայի հարաբերությունները ամբողջովին սառել են։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց միջև տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ Պենյան կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ այժմ մարզչի ու խաղացողի հարաբերություններն էլ ավելի են վատացել։
Հիշեցնենք, որ այս պահին «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը Վոյցեխ Շչեսնին է։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Պենյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցից վեցում անառիկ է պահել դարպասը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։