Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը.
▪️Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր:
▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլլար գումար:
▪️Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ:
▪️Չհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են:
▪️Մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել են չհայտարարագրված 180 կգ ընդանուր խնամքի պարագաներ: