Հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը:
Փրկարարները մարել են Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում այրվող, Կոտայքի մարզի 37-ամյա Հայկազ Ս․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։