ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել Գազայի հատվածում պահվող ևս երեք պատանդի

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել Գազայի հատվածում պահվող ևս երեք պատանդի:
The Times of Israel-ի տվյալով՝ հրադադարի գործարքի շրջանակում Իսրայելն էլ կազատի բանտերում պահվող 183 պաղեստինցու։ Նրանցից 111-ը կալանավորվել էր Գազայի հատվածում պատերազմի ընթացքում, 72-ը՝ Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափին։
Սա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հունվարից ի վեր արդեն հինգերորդ փոխանակումն է: Պաղեստինյան շարժումը վերադարձրել է 21 պատանդի: Հրադադարի գործարքի առաջին փուլում Իսրայելին պետք է փոխանցվի 33 գերի: