Ռուս «օրենքով գողերը», Ասլան Ուսոյանի մահից հետո, պատրաստվում են նոր պատերազմի
Ռուսաստանի հանցագործ աշխարհը կարճատև լռությունից հետո, պատրաստվում է նոր պատերազմի: Սա պայամանվորված է 2014-ին ամենաազդեցիկ «օրենքով գողի»`Ռուսաստան վերադաձով: Շակրո Մոլոդոյ մականունով «օրենքով գողն» այս պահին դատապարտված է և իր պատիժն է կրում Իսպանիայի բանտերից մեկում: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:
Ներկայումս նա թիվ 1 թեկնածուն է ռուսական մաֆիայի «Բոսսերի բոսս» պաշտոնի համար, որը թափուր էր մնացել օրենքով գող Ասլան Ուսոյանի սպանությունից հետո:
Մոսկվայում Սլավոնական գանգստերներն, ովքեր այս պահին ռուսական մաֆիայի առաջատարի դիրքում են այնքան էլ ոգևորված չեն Շակրո Մոլոդոյի վերադարձով, նրա վերադարձը չի ուրախացրել նաև նորաթուխ « օրենքով գողերին », որոնց Շակրոն սպառնում է զրկել « կոչումից »: Եթե առաջինների հետ «օրենքով գողը» դեռ կարող է համաձայնության գալ, ապա երկրորդների հետ` ոչ:
Թագավորը` Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան) սպանված է, նրա գործը մոռացված է: Այսպիսի տրամադրություն է տիրում ռուսական մաֆիայում: