Աննա Սեմենովիչը մտադիր է լողալ շնաձկների հետ
Երգչուհի Աննա Սեմենովիչը մեկնել է հանգստի: Նա ջանասիրաբար աշխատելուց հետո պետք է 16 ժամ անցկացնի օդանավում:
«Ես նոր արկածների եմ գնում, նոր էմոցիաներ, նոր մտքեր: Եվ դա շատ հիանալի է, ես չեմ վախենում փոփոխություններից և գնահատում եմ ամեն ինչ, քանի որ կյանքը մեկ մեծ ֆիլմ է, որտեղ այնքան հետաքրքիր բաներ կան: Ամենակարևորը` շատ սեր և բարություն»,- գրել է երգչուհին իր միկրոբոլոգում: Այս մասին գրում է russianshowbiz.info-ը:
Երգչուհին կիսվել է նաև իր հանգստի որոշ դրվագներով: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ երգչուհին ցանկանում է իրականցնել իր երազանքը և լողալ շնաձկների հետ: Նա համոզված է, որ կարող է շնաձկների հետ լեզու գտնել: