Դադարեցրե՛ք դա․ Մբապեն քննադատել է պատանի ֆուտբոլիստների ծնողներին
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն քննադատել է սոցիալական ցանցերում տարածված մի թրենդ, որի շրջանակներում ծնողները ցուցադրում են, թե ինչպես են վաղ տարիքից իրենց երեխաներին պատրաստում դառնալ ապագա ֆուտբոլի աստղեր։
«Դադարեցրեք դա։ Ջնջեք ամեն ինչ․․․ Իմ ծնողները թույլ էին տալիս ինձ պարզապես վայելել մանկությունը։ Այն հանգամանքը, որ դուք ստիպում եք ձեր ութամյա երեխային վազել 18 շրջան դաշտի շուրջը, դեռևս ոչ մի բան չի նշանակում», – Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Մբապեի խոսքերը լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Clique TV-ին սոցիալական X ցանցում:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է բոլոր մրցաշարերի 21 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում։