Դանիան և Նորվեգիան կասեցնում են սիրիացիներից ստացված ապաստանի դիմումները
Դանիայի և Նորվեգիայի իշխանությունները դադարեցնում են սիրիացի փախստականների ապաստանի դիմումների քննարկումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Լրատվականի տվյալներով՝ Դանիայում փախստականների խորհուրդը հայտնել է, որ որոշել է դադարեցնել Սիրիայից եկած մարդկանց հետ կապված գործերի քննությունը երկրում անորոշ իրավիճակի պատճառով։
Նորվեգիան ևս որոշել է դադարեցնել սիրիացի փախստականների գործերի քննությունը մինչև իրադրության կայունացումը: «Կասեցումը նշանակում է, որ Նորվեգիայի ներգաղթի վարչությունն առայժմ չի մերժի կամ չի ընդունի Նորվեգիայում ապաստան հայցած սիրիացիների ապաստանի դիմումները»,-գրում է լրատվականը: