Երևան, 17.Հունվար.2025, 00:00 |
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտ... Ալ-Հիլալի գլխավոր մարզիչը վերջնական որոշում է... Ադրբեջանում USAID-ի հետագա գործունեության անհ... Հակադեպրեսանտներ, ինչի՞ց զգուշանալ Ծառուկյանը կարող է վտանգավոր լինել, միայն եթե... Գեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերությու... Քանի զբոսաշրջիկ է 2024-ի դեկտեմբերին Հայաստան... Սահմանվել է ընտանեկան և կենցաղային բռնության ... ՌԴ և Իրանի նախագահները կարող են քննարկել Հարա... Հայտնի է Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությո... Մտահոգ ենք Ադրբեջանում պահվող հայ պատանդների ... Բիչախչյանը մեկնաբանել է իր՝ Լեգիա տեղափոխվելը... Հրդեհ` Սոսեի փողոցում․ այրվել է ավտոմեքենա Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվ... Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայու... ՀՀ ՏԿԵ նախարարը հանձնարարել է խստությամբ մոտե... Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ... Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մե... Երևանում կոտրել են վճարային տերմինալների դրամ... Մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատ... Քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական... Հայաստանի բացասական արձագանքը տարակուսանք է ա... Երեք ակումբ հետաքրքրված է Մալդինիի ծառայությո... ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայա... ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ... Սիրիայի նոր իշխանությունները համաձայնել են ՄԱ... Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախ... ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործ... 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկ... Իսրայելը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պ... Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը ... Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաս... Դերասանուհի Աննա Մաքսիմը նշել է ծննդյան տարեդ... Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողո... Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ... Լեոնարդո դի Կապրիոն 1 մլն դոլար է նվիրաբերել ... Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ... Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխա... Ավտոշարասյունով տեղաշարժվող և պահնորդական ծառ... Ինչն է հարիր, և ինչը՝ ոչ. «Ընտանեկան փոդքասթ»... Արդարադատության նախարարը ներկայացրել է Հարկադ... Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտ... Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական ... Սուրճի սարքավորումների տնտեսվարողները դեռ սպա... Պարզ դարձավ՝ հայ տղամարդիկ բրուտալ չեն, բամբա... Դանիայի վարչապետը հանդիպում է հրավիրել գործար... Գևորգ Պապոյանը Բեռլինում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նա տարված էր ֆուտբոլով, այն վեր էր ամեն ինչից... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է մ... ԱՄՆ-ի հետ ունենք բավականին լայն գործընկերությ... 2024-ին գրանցված հանցագործությունները ՀՀ-ում ... Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսությա... Բուլղարիայի խորհրդարանը Ռոսեն Ժելյազկովին ընտ... Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստ... Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վթարից Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև՝ 100-ա... «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ... Խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահա... Երևանում «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գ... Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-... Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտե... Թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգ... Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձ... Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողութ... Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշ... Արձանագրվել է 14 պատահար․ 18 անձ վիրավորվել է Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել ... Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գ... ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կմասնա... Լիլյա Սիրականյանը նշանակվել է էկոնոմիկայի նախ... Բեյրութում հայ է սպանվել Կառավարության նիստը․ Ուղիղ Բայդենն իր հրաժեշտի ուղերձում զգուշացրել է ԱՄ... Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ. ... Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր... Խոշոր հրդեհ՝ ավտոպահեստամասերի խանութում. վնա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ա... Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք ան... Նոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում. «Հրապարակ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի... Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հր... ԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ ի... Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղ... Հարցեր ու անհանգստություններ ունեն իշխանական ... Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի ... Ձյուն, մառախուղ․ իրավիճակը հանրապետության ճան... Մոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատր... Telcell-ի տերմինալները շարունակում են մարդկան... Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժությունն... Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, հապաղում, խախտո... Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համ... Ալիշա Լեմանն արդեն անցյալո՞ւմ է․ ով է Միսիսիպ...

Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 1999 թվականից:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Շիրակի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի ու հասարակական գործիչներ և եկեղեցու օծման առիթով Շիրակի մարզի ու Հայաստանի տարբեր վայրերից Գյումրի ժամանած բազում ուխտավորներ:
Վեհափառ Հայրապետը եկեղեցականների հանդիսավոր թափորով նախ առաջնորդվեց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կանգնեցված երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան, որտեղ ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթք բարձրացրեց առ Աստված անմեղ զոհերի հոգիների խաղաղության և հանգստության համար։

Ապա «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց վերանորոգված եկեղեցի, ուր սկսվեց վերաօծման սրբազան արարողությունը:

Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը:
Մինչ այդ՝ դեկտեմբերի 5-ին, կատարվել էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքի արարողությունը։
Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ հայց վերառաքելով Երկնավոր Տիրոջը վերանորոգված պատմական աղոթավայրի հավետ պայծառության, այլև հայրենի երկրի խաղաղության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ապահովության ու բարօրության համար։

«Հարյուր հիսունամյա այս տաճարը, որ խոնարհվել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից երեսունվեց տարի անց վերստին իր դռներն է բացում Քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր Մեր զավակների և ուխտավորների առջև։ Հիշում ենք երկրաշարժն իր սարսափելի հետևանքներով, որ հազարավոր կյանքեր խլեց, շատերին անօթևան դարձրեց, մեր հայրենիքը և ժողովրդին կանգնեցրեց բազում դժվարությունների առջև։ Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերաօծման արարողությունը։ Մեր հոգիները, որ կրում են ողբալի իրադարձության տարիների վիշտն ու վերքերը, եկեղեցու վերականգման առիթով քաջալեր զգացումներով են պարուրվում՝ որպես առհավատչյա նաև այսօրվա մեր կյանքի նեղությունների ու խնդիրների հաղթահարման և մեր ազգի խաղաղ ու բարօր հարատևության։ Տասնամյակների ընթացքում աղետահար Մեր ժողովուրդը իր աշխատանքով, բարեկամ երկրների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ ապրեց։ Նույնպես և Գյումրիի սրտում խոնարհված այս եկեղեցին ավերակներից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ հայորդյաց աստվածսիրության և զորեղ հավատքի վեմի վրա։ Հիրավի, հավատքի վեմի վրա է Աստված հիմնում եկեղեցին, ինչպես շեշտվում է մեր հայրերի աղոթքում. «Հիմնեցուցեր զեկեղեցի Քո ի վերայ վիմի հաւատոյ»»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Տիրոջ ողորմությամբ այսուհետ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարկի ներքո վերսկսվելու են աստվածպաշտական արարողությունները, և երկնավոր շնորհներն ու օրհնություններն են բաշխվելու հավատավոր հայորդիներին։

Իր խոսքում Նորին Սրբությունը հիշեցրեց, որ հայորդիների եկեղեցանվիրումի ու առ Աստված մշտավառ հավատքի շնորհիվ կառուցվող և վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի ու զորության աղբյուր՝ հայրենիքի հանդեպ սիրով, բարությամբ և ազնվությամբ զորացնելով Քրիստոսին հավատացող ազգի զավակների ոգին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև փաստեց, որ հայ ժողովրդի հոգևոր կյանքը Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ծաղկում, Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ սրբազան արժեքներով ապրելու և դիմակայելու ապազգային ընթացքներին, պայքարելու վասն արդարության ու ճշմարտության և ազգային իրավունքների պաշտպանության:

«Շիրակցիների հավատավոր, աննկուն ոգու յուրօրինակ խորհրդանիշ է այս եկեղեցին։ Սիրելիներ, որքան անսասան պահենք ու ամուր դարձնենք մեր հավատքը, այնքան զորություն պիտի ունենանք միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու, հեռու վանելու քինախնդրությունը, վախն ու խարդավանքը և մեզ պատած վշտերի ու կորուստների խավարի մեջ արշալույս բացելու։ Վերականգնված Սուրբ Ամենափրկիչ տաճարը այս իրողության հոյակերտ վկան ու ապացույցն է»,-ասաց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ամենքին լինել ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնել ամուր հիմը միասնության, առ հայրենին աննվազ սիրո, դարձնել պատվար փորձությունների հաղթահարման և ազգային ինքնության անխաթար պահպանման։

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հավատացյալներին միշտ շեն ու պայծառ պահել Սուրբ Ամենափրկիչ գեղեցկակերտ եկեղեցին, բանուկ պահել ճանապարհը դեպի նվիրական տաճարը՝ հաստատելով, որ Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալով, մեր վերելքը խարսխելով աստվածահաճո գործերի և ազգանվիրումի վրա՝ կամրագրենք երաշխիքը բարեհույս կյանքի և հզոր, զարգացող հայրենիքի։
Այնուհետև Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, թեմի հոգևոր սպասավորներին, թեմական և ծխական խորհրդի անդամներին, ինչպես և եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը ներդրած բոլոր անձանց՝ ի գլուխ տիար Վարդան Ղուկասյանի։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի հայ ժողովրդին, հոյաշեն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և խաղաղություն շնորհի հայրենի մեր երկրին, բարօրություն, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հիշարժան իրադարձության կապակցությամբ Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայեց Քրիստոսի խաչելության սրբապատկերը՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իր բազմամյա վաստակի և նախանձախնդիր ծառայության գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակե։

Ընդառաջ թեմակալ առաջնորդի միջնորդության` Վեհափառ Հայրապետը նաև տիար Վարդան Ղուկասյանին փոխանցեց նրան շնորհված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը։

Այնուհետև ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Հավարտ Սուրբ Պատարագի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։

Այս թեմայով

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտ... Ալ-Հիլալի գլխավոր մարզիչը վերջնական որոշում է... Ադրբեջանում USAID-ի հետագա գործունեության անհ... Հակադեպրեսանտներ, ինչի՞ց զգուշանալ Ծառուկյանը կարող է վտանգավոր լինել, միայն եթե... Գեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերությու... Քանի զբոսաշրջիկ է 2024-ի դեկտեմբերին Հայաստան... Սահմանվել է ընտանեկան և կենցաղային բռնության ... ՌԴ և Իրանի նախագահները կարող են քննարկել Հարա... Հայտնի է Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությո... Մտահոգ ենք Ադրբեջանում պահվող հայ պատանդների ... Բիչախչյանը մեկնաբանել է իր՝ Լեգիա տեղափոխվելը... Հրդեհ` Սոսեի փողոցում․ այրվել է ավտոմեքենա Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվ... Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայու... ՀՀ ՏԿԵ նախարարը հանձնարարել է խստությամբ մոտե... Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ... Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մե... Երևանում կոտրել են վճարային տերմինալների դրամ... Մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատ... Քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական... Հայաստանի բացասական արձագանքը տարակուսանք է ա... Երեք ակումբ հետաքրքրված է Մալդինիի ծառայությո... ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայա... ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ... Սիրիայի նոր իշխանությունները համաձայնել են ՄԱ... Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախ... ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործ... 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկ... Իսրայելը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պ... Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը ... Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաս... Դերասանուհի Աննա Մաքսիմը նշել է ծննդյան տարեդ... Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողո... Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ... Լեոնարդո դի Կապրիոն 1 մլն դոլար է նվիրաբերել ... Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ... Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխա... Ավտոշարասյունով տեղաշարժվող և պահնորդական ծառ... Ինչն է հարիր, և ինչը՝ ոչ. «Ընտանեկան փոդքասթ»... Արդարադատության նախարարը ներկայացրել է Հարկադ... Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտ... Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական ... Սուրճի սարքավորումների տնտեսվարողները դեռ սպա... Պարզ դարձավ՝ հայ տղամարդիկ բրուտալ չեն, բամբա... Դանիայի վարչապետը հանդիպում է հրավիրել գործար... Գևորգ Պապոյանը Բեռլինում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նա տարված էր ֆուտբոլով, այն վեր էր ամեն ինչից... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է մ... ԱՄՆ-ի հետ ունենք բավականին լայն գործընկերությ... 2024-ին գրանցված հանցագործությունները ՀՀ-ում ... Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսությա... Բուլղարիայի խորհրդարանը Ռոսեն Ժելյազկովին ընտ... Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստ... Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վթարից Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև՝ 100-ա... «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ... Խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահա... Երևանում «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գ... Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-... Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտե... Թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգ... Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձ... Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողութ... Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշ... Արձանագրվել է 14 պատահար․ 18 անձ վիրավորվել է Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել ... Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գ... ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կմասնա... Լիլյա Սիրականյանը նշանակվել է էկոնոմիկայի նախ... Բեյրութում հայ է սպանվել Կառավարության նիստը․ Ուղիղ Բայդենն իր հրաժեշտի ուղերձում զգուշացրել է ԱՄ... Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ. ... Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր... Խոշոր հրդեհ՝ ավտոպահեստամասերի խանութում. վնա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ա... Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք ան... Նոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում. «Հրապարակ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի... Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հր... ԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ ի... Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղ... Հարցեր ու անհանգստություններ ունեն իշխանական ... Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի ... Ձյուն, մառախուղ․ իրավիճակը հանրապետության ճան... Մոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատր... Telcell-ի տերմինալները շարունակում են մարդկան... Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժությունն... Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, հապաղում, խախտո... Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համ... Ալիշա Լեմանն արդեն անցյալո՞ւմ է․ ով է Միսիսիպ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan