Գազայում առնվազն 20 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով դեկտեմբերի 7-ին զոհվել է առնվազն 20 պաղեստինցի, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի առողջապահության ոլորտի պաշտոնյաներին:
Ըստ բնակիչների և բժիշկների՝ զոհերից առնվազն 8-ը խաղաղ բնակիչներ են:
Իսրայելի զինվորականները հարվածների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն արել: