Դրան ուշադրություն չեմ դարձնում, դա անում էի, երբ այլ դերում էի խաղում․ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 14-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղից հետո (3:1) խոսել է իր և թիմի առաջնահերթությունների մասին։
«Կարևոր հաղթանակ էր։ Ես վիճակագրությանը ուշադրություն չեմ դարձնում, դա անում էի, երբ այլ դերում էի խաղում։ Հիմա խաղում եմ այլ դերում, և կարևորն այն է, որ շարունակենք մեր ճանապարհը։ Այսօր մենք ցույց տվեցինք մեր բոլոր որակները։ Մեզ դուր է գալիս խաղալ 3-4 օրը մեկ։ Մենք ունենք լայն կազմ, որը կարող է մեզ օգնել, և դա մեզ դուր է գալիս»,- ասել է Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Պարմայի» դեմ խաղում կատարեց երկու գոլային փոխանցում՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող, փոխանցում է Armsport-ը։