Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Բեժանյանի վարած էլեկտրական «Kia» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էրիկ Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է։