Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի ուղղությամբ հիպերձայնային հրթիռի արձակման մասին
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները հայտարարել են Թել Ավիվի Յաֆֆա շրջանի վրա հիպերձայնային հրթիռ արձակելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով ՝ իրենց հրթիռային ուժերն իրականացրել են Յաֆֆայի տարածքում կարևոր թիրախի վրա հարձակման գործողություն՝ օգտագործելով Palestine 2 հիպերձայնային հրթիռը: