Orange-ը թքած ունի իր հին հաճախորդների վրա
Բարև Orange, հաջող Orange: Բացման առաջին օրից եղել եմ Օրանժի հաճախորդ, իսկ սրանից 2 տարի 1 ամիս առաջ օգտվեցի Օրանժի առաջարկած ակցիայից ու սիմ քարտ վերցրեցի' 2 տարի ամսեկան մինիմում 4000 դրամ պարտադիր վճարման գծով և հեռախոս տվեցին: Խելոք էդ երկու տարին բռնեցի ու վճարեցի մինչև վերջ:
Այնպես ստացվեց, որ երեկ հեռախոսս կորցրեցի' քարտս էլ մեջը: Էսօր գնացել էի քարտը վերականգնեի ու նույն պայմաններով նորից հեռախոս վերցնեի և ի՞նչ ասեն ինձ, որ լավ լինի. եթե ես նոր համար վերցնեմ, այսինքն' նոր հաճախորդ դառնամ, իմ ուզած հեռախոսը նույն պայմաններով կարող եմ վերցնել, իսկ եթե ես արդեն մեկ անգամ օգտվել եմ ու վերջացրել եմ բոլոր վճարումներս, ապա վերստին ակցիային մասնակցելու համար ես պետք է 15000 դրամ հավելավճար անեմ:
Ի՜նչ լավ ա, չէ՞: Ստացվում է, որ եթե դու 3 տարի ա մշտական հաճոախորդ ես, ուրեմն քո վրա թքած, իսկ այ եթե նոր հաճախորդ եք, էստի համեցիր, քեզ գլխներիս կդնենք' ման կտանք:
Դե եթե տենց-տենց, որոշեցի ես, առռը հա ձեր բախտից, թե էլ ես ձեր մշտական հաճախորդ կմնամ. սիմ քարտս վերականգնեցի ուդարձրեցի սովորական կանխավճարային քարտ, որը էնքան որ պահպանում եմ, որովհետև էդ համարով բոլորն ինձ գիտեն, իսկ իմ հիմնական քարտը կվերցնեմ այլ օպերատորից, իսկ ժամանակի ընթացքում օրանժին վերջնական հաջողություն կասեմ:
Ցանկություն չունեմ եկամուտ ապահովելու մի ընկերության, ով թքած ունի իրա հին հաճախորդների վրա:
Կոստանտին Տեր Նակալյան Ֆեյսբուք