Չինաստանում բուծել են խոզուկներ, որոնք մթության մեջ լույս են տալիս
Չինացի գիտնականները ստեղծել են առաջին խոզուկների, որոնք մթության մեջ լույս են տալիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Փոխանցվում է, որ այս փորձի ենթարկված խոզուկները ոչ մի տարբերություն չունեն մնացած սովորական խոզերից, միակ տարբերությունն այն է, որ նրանք մթության մեջ լույս են տալիս:
Հայտնի է, որ խոզուկների հետ էքսպերիմենտի համար օգտագործվել է ֆլուեցենտային պրոտեինը, որը ստացվում է մեդուզաներից: Այդ պրոտեինը ներարկվել է խոզուկների սաղմի մեջ և այդ իսկ պատճառով լույս աշխարհ եկած խոզուկները հնարավորություն ունեն մթության մեջ լույս տալ: