Կառավարության մասնաշենքում մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ են տեղադրել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն նաև Կառավարության 3-րդ մասնաշենքում է տեղադրվել մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ։
Հավաքագրման արկղը տեղադրվել է նախարարության և «Վեգա» ընկերության համագործակցության արդյունքում։ Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում միակն է, որն ունի էլեկտրատեխնիկան վտանգավոր թափոնների հավաքման, պահպանման և վերամշակման լիցենզիա։
Արկղը տեղադրված է Կառավարության 3-րդ մասնաշենքի առաջին հարկում՝ սպասասրահի հատվածում, այն նախատեսված է հատուկ մարտկոցների հավաքագրման համար՝ պատրաստված օրգանական ապակիով, լամինատե տակդիրով»։