Ինչ առողջական վիճակում են գտնվում «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները․ մանրամասներ
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ տուժածներից մեկը, որի առողջական վիճակը երեկ գնահատվում էր ծայրահեղ ծանր, այսօր կայուն ծանր վիճակում է։
Վերջինս վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցության է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ըստ նրա՝ մնացած երկու պացիենտի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նախատեսվում են պլանային վիրահատություններ առաջիկա օրերին։
Մյուս երկուսի վիճակը գնահատվում է թեթև։
Երևանյան բուժհաստատություն տեղափոխվածներ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն: Մեկ հոգի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել: