Քեյթ Միդլթոնն ավարտել է քիմիաթերապիայի կուրսը
ՄԹ գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, ում մոտ նախկինում քաղցկեղ էր ախտորոշվել, երկուշաբթի օրը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ավարտել է քիմիաթերապիան։
«Չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչ թեթևություն է դա՝ վերջապես ավարտել քիմիաթերապիան»,- գրել է նա:
Ուելսի արքայադուստրը նշել է, որ այժմ անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հիվանդությունը չվերադառնա: Նրա խոսքով՝ չնայած քիմիաթերապիայի ավարտին, լիարժեք ապաքինման ճանապարհը երկար է լինելու։
Միդլթոնը հայտարարել է, որ անհամբեր սպասում է աշխատանքի վերադառնալուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։