Երևան-Դիլիջան ճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել
Օգոստոսի 13-ին՝ ժամը 16:12-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 4 կմ դեպի ներքև, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։