Փաստեր մթնոլորտային օդի աղտոտվածության մասին
Օդի աղտոտվածությունը առողջության համար ամենամեծ բնապահպանական վտանգներից է: Նվազեցնելով օդի աղտոտվածության մակարդակը՝ երկրները կարող են թեթևացնել կաթվածի, սրտի հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և ինչպես քրոնիկական, այնպես էլ սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի ծանր բեռը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Համաձայն վերջին տարիների վիճակագրական տվյալների աշխարհի բնակչության 99%-ն ապրում է այն վայրերում, որտեղ Առողջապահական համաշխարհային կազմակերպության օդի որակի ուղեցույցների մակարդակները չեն պահպանվում։
Օդի աղտոտվածության հետևանքները հանգեցնում են տարեկան 6․7 միլիոն վաղաժամ մահերի, որոնց 89%-ը` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ ամենամեծ թիվը բաժին է ընկնում Հարավարևելյան Ասիային և Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններին:
Ավելի մաքուր տրանսպորտին, էներգաարդյունավետ տներին, էլեկտրաէներգիայի արտադրությանը, արդյունաբերությանը և քաղաքային թափոնների ավելի լավ կառավարմանը աջակցող քաղաքականությունն ու ներդրումները կնվազեցնեն մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրները: Մաքուր կենցաղային էներգիայի հասանելիությունը նույնպես զգալիորեն կնվազեցնի մթնոլորտային օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում: