Երևանում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, բախվել են «Ford-ը, «Sinotruck»-ը և «Opel»-ը
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, բախվել են «Ford», «Sinotruck» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Ford»-ը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Ford»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ալբերտ Խաչատրյանը, «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Պարգև Մարկոսյանը, իսկ «Sinotruck»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ալեքսան Գասպարյանը: