Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 9-ին՝ ժամը 10։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 50 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 11։51-ին։ Բնակարանում այրվել են գույք և կենցաղային իրեր, ջերմահարվել՝ բնակարանի պատերը, հարևան բնակարանների դռները, 4-րդ և 5-րդ հարկերի շքամուտքերը։
Փրկարարները տարհանել են հարևան բնակարաններց 2 բնակչի: