«Այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների»․ Գարեգին Խումարյան
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հարցազրույցներ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ կից գրելով հետևյալը․
«Տիկնայք և Պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում: Երկու հարցազրույց է դրված: Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է Սիվիլնեթի տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ ընտրություններից առաջ: Երկուսն էլ արժի 2X-ի տակ դիտել:
Ինչո՞ւ է սա կարևոր:
Պարզ այս վարժությունը առավելագույնս պատկերավոր է ցուցադրում անդունդը հանրային հեռարձակման արժեքների և բնույթի վերաբերյալ մեր պատկերացումների միջև, ու երբ ասում եմ, որ այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների, հենց սա նկատի ունեմ: Չեմ մեկնաբանում, չեմ գնահատում: Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն»:
Գարեգին Խումարյանի նշած հարցազրույցների հղումները տեղադրված են նրա գրառման մեկնաբանություններում։