Վահե Ղազարյանը Գյումրիում հանդիպում կունենա քաղաքացիների հետ
Օգոստոսի 8-ին, ժամը 15-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Գյումրիում հանդիպում կունենա քաղաքացիների հետ, տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնում (ք. Գյումրի, Ղորղանյան փող., 91/1 շենք)։
Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները ժամը 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժին։
Խնդրում ենք հարցերը ներկայացնել բացառապես Ներքին գործերի նախարարության գործունեության շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ։