Հայտնի է՝ երբ տեղի կունենա բարերար Ռայմոն Եզեգելյանի հոգեհանգստի արարողությունը
Օգոստոսի 7-ին տեղի կունենա բարերար Ռայմոն Եզեգելյանի հոգեհանգստի արարողությունը, այս մասին տեղեկացնում են Հայաստանի փաստաբանների պալատից․
«Ինչպես տեղեկացրել էինք 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիահայ փաստաբան, բարերար Ռայմոն Եզեգելյանը:
2024 թվականի օգոստոսի 7-ին (չորեքշաբթի), Հայաստանի ժամանակով ժամը 17:00-ին, Փարիզի Բանյո գերեզմանատանը տեղի է ունենալու Ռայմոն Եզեգելյանի թաղման արարողությունը:
Նույն օրը՝ նույն ժամին, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից կազմակերպվում է Ռայմոն Եզեգելյանի հրաժեշտի և հոգեհանգստի արարողությունը, որը տեղի կունենա Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում (Փարաքար համայնք, Երևանյան խճուղի 24):
Ցանկացողներին խնդրում ենք մասնակցել առանց ծաղիկների կամ ծաղկեպսակների»,- նշված է հաղորդագրությունում։