Քարաթափում՝ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ մանր քարաբեկորները լանջից պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։
Փրկարարները երթևեկությանը խոչընդոտող քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածից։