Կանադայում մահացել է Մոնրեալի մաֆիայի ղեկավար Վիտո Ռիզուտոն
Մոնրեալի սիցիալիական մաֆիայի առաջնորդ Վիտո Ռիզուտոն երկուշաբթի օրը մահացել է հիվանդանոցում: Ինչպես հայտնել է BBC-ն, հղում անելով նրա ներկայացուցչին, մահը «վրա է հասել բնական պատճառներով»:
Դա առաջացրել է մաֆիայի հարցով կանադացի փորձագետների զարմանքը: «Եթե Վիտոյին սպանեին, ես կասեի՝ «Ինչևէ, այդպես պետք է լիներ»,- նշել է դաշնային ոստիկանության նախկին վերլուծաբան Պյեր դե Շամփլեյնը:
Նրա խոսքով, Ռիզուտոնի մահվան մասին լուրը «ցնցել է ոչ միայն մոնրեալցի մաֆիոզներին, այլ նաև ամբողջ Կանադայով մեկ նրանց գործընկերներին, քանի որ Ռիզուտո դինաստիան այլևս գոյություն չունի»:
Դե Շամփլեյնը կարծում է, որ այժմ Մոնրեալում կարող է պատերազմ սկսվել մաֆիոզ մյուս կլանների միջև ազդեցության ոլորտները բաշխելու համար: