ՊՆ-ն հայտնել է կnրծանված ինքնաթիռում գտնվողների անունները
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք՝ այսօր Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ սպա և մեկ կուրսանտ։