Երևանում բախվել են «Ford Transit»-ն ու մոպեդը. մոպեդադավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 13-ին, մոպեդի ու ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 2-րդ գյուղ տանող հատվածում նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության է հասել «Ford»-ի վարորդը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մոպեդավարը ազգությամբ հնդիկ է: