Նյու-Յորքի դպրոցներից մեկում գրքերն ու տետրերը փոխարինվել են IPad-ով
Նյու Յորքի դպրոցներից մեկում առարկաները դասավանդվում են թվային տեխնոլոգիաների միջոցով: Բոլոր առարկաների դասագրքերն այս տարի էլեկտրոնային ձևաչափ են ստացել և հրապարակվել են դպրոցական սերվերներում: Դրանց բովանդակության հետ դպրոցականները կարող են ծանոթանալ պլանշետային համակարգիչների կամ նոթբուքերի օգնությամբ, որոնք նրանք բերում են իրենց հետ: Թղթային է միայն կրոնի դասագիրքը:
«Մենք անցել ենք էլեկտրոնային ձևաչափի, քանի որ դա թույլ է տալիս ավելի որոկյալ կրթություն ստանալ: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի արդյունավետ դասավանդել: Նրանց օգնությամբ ավելի հեշտ է կազմակերպել վիրտուալ լաբորատոր աշխատանքներ, ուսուցման համար օգտագործել բլոգեր»,-ասել է դպրոցի փոխտնօրեն Ֆրենկ Պորտանովան:
«Վերջին տարիներին պայուսակը կշռում էր շուրջ 14 կգ»,-ասել է աշակերտներից մեկը: Իսկ այժմ նա իր հետ միայն տանում է IPad:
Էլեկտրոնային ձևաչափին անցնելը դպրոցին արժեցել է մոտավորպես 1 միլիոն դոլար: