Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. Կամո Արեյանը՝ Լալա Մնացականյանի մասին
Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից, ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ափսոս էր Լալան, շատ ափսոս: Երկնքի ճամփան է հիմա բռնել հայ թատրոնի տխրատալուկ ժպիտը: Գեղեցիկ մարդ, արտիստ՝ ի ծնե:
Նա զարդարել էր թատրոնն ու կինոն՝ իր գեղեցիկ խաղով:Հավաստիացնում եմ ձեզ՝ չափազանց ուշադիր էր Երևանի հանդեպ: Չի եղել մի դեպք, որ հանդիպենք ու ինքը չասի՝ սա տեսել եմ, այսպես է, այնպես է: Ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը»,-նշեց Արեյանը։