Երևան, 27.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ... Կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատ... «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամն... Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ ե... Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատաս... Սպասվում են տեղումներ․ լեռնային գոտիներում՝ ձ... Ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալ... Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկա... Աշխատանքային այց Շիրակի մարզ՝ մկնանման կրծողն... Երևանում «BMW»-ը բախվել է բազալտե եզրաքարերին... Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութա... Խոշոր ավտովթար՝ Ավշարում․ վիրավորների մեջ երե... ՔԿ-ն պարզաբանել է Մարտակերտի քաղաքապետի նկատմ... Օտոռեա. ինչպես է արտահայտվում և երբ է պետք դի... Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավ... Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան 10-15 տարեկանում պաշտպանի դիրքում խաղալը հոգն... Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվ... Գազ չի լինելու․ հասցեներ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ էին «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացո... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ. Պուտ... Իշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգա... Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ական պատգամավո... Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական օբյեկտների... Տղամարդը մերկ լուսանկարներ է պահանջել անչափահ... «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետ... ՊԵԿ-ը սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստոր... Մահարձանի համար ֆինանսական օգնությունը կտրամա... Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանությունների... ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրութ... Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ. Նա «Հզոր ... «Չիստկան» մոտենում է ավարտին. «Հրապարակ» Ջուր չի լինելու Աղբյուր. Արսենալն ու Լիվերպուլը հետաքրքրված ե... Քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կա... Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատա... Արմեն Պապիկյանը՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտակա... Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների... Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբ... Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Mercedes»-ը բա... 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է թմրանյութ տե... Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտա... Գրիշա Թամրազյանն արդարացվել է. փաստաբան Հոլանդը պատրաստ է տեղափոխվել Ռեալ Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կ... Հնդկաստանում փիղը հարձակվել է տղամարդու վրա, ... Երազանքների թիմը. Ալեն Սիմոնյանը կին պատգամավ... Մեսսին Բարսելոնայի պատմության լավագույն ֆուտբ... Ձերբակալություններ՝ Թուրքիայում․ Քրդստանի աշխ... Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ավստրիայի Հանրապետութ... ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատ... Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ի հետ. ինչ է ք... Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվե...

Կյանքից հեռացել է Համելտ Գևորգյանը

97 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի երկարամյա գլխավոր գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համլետ Գևորգյանը մեծ ավանդ ունի հայ փիլիսոփայական մտքի զարգացման և երիտասարդ կադրերի պատրաստման գործում։

Համլետ Գևորգյանը ծնվել է 1927թ․ Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը։ 1950թ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ․՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն`«Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով: 1970թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը: 1972թ․ նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Համլետ Գևորգյանը 1956թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Եղել է ինստիտուտի փիլիսոփայության սեկտորի իմացաբանության թեմատիկ խմբի, ինստիտուտի դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլիսոփայական հարցերի բաժնի վարիչ, գիտության փիլիսոփայության, ժամանակակից փիլիսոփայության, տեսական փիլիսոփայության գիտահետազոտական խմբի վարիչ: 1965-1980թթ․ համատեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն, տրամաբանություն: 1992-1996թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենը:

Համլետ Գևորգյանի գիտական աշխատությունները հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսոփայական տեսանկյուններին։

Լայն ճանաչում են գտել Հ.ամլետ Գևորգյանի «Իմացաբանության մեջ աբստրակցիայի դերի մասին» (1957) և «Հավանական և հավաստի գիտելիք» (1965) գրքերը։ Դրանց հարում է գիտական հիպոթեզի մասին նրա աշխատությունների շարքը («Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ» ԳԱ հրատ. 1959, «Ժամանակակից մեթոդաբանական վեճերը և գիտական հիպոթեզի պրոբլեմը» 1984, և այլն), որոնցում հիպոթեզի պրոբլեմն աղերսված է գիտելիքի զարգացման ժամանակակից տեսությունների հետ։

Համլետ Գևորգյանը մշակել է տրամաբանական-մեթոդաբանական հետազոտությունների ծրագիր, որի տեսական հիմնավորումը հավանության է արժանացել Երևանում կազմակերպված Համամիութենական (1972) և Անդրկովկասյան (1974) սիմպոզիումներում։ Այն իրագործված է Համլետ Գևորգյանի խմբագրությամբ լույս ընծայված «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» կոլեկտիվ աշխատության երեք պրակներում (1969, 1971, 1974), «Փիլիսոփայությունը և գիտության մեթոդաբանական հարցերը» ժողովածուում (1977), որոնց աշխատակցել են տրամաբանության, մեթոդաբանության, իմացաբանության հեղինակավոր ներկայացուցիչներ Մոսկվայից, Կիևից։

Համլետ Գևորգյանը 1994թ․ Վ. Բաղդասարյանի համահեղինակությամբ գրել է «Տրամաբանություն» դասագիրքը ավագ դպրոցի համար։

«Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ» գրքում (1987) նա ի հայտ է բերել պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի նաև ներքին իմացաբանական բնութագծերի վրա, վերլուծել է 20-րդ դարի այն հիմնական փիլիսոփայական ուսմունքները, որոնցում վերանայվում են գիտության փիլիսոփայության դասական ըմբռնումները և տարբեր տեսանկյուններից հիմնավորել է պատմամշակութային մոտեցումը։ Այս հարցադրումների հանգուցակետում գտնվում է պատմական վերակազմության մեթոդի պրոբլեմը, որի վերաբերյալ Համլետ Գևորգյանի նախաձեռնու-թյամբ գրվել և նրա խմբագրությամբ հրատարակվել է կոլեկտիվ աշխատություն՝ «Պատմական վերակազմության մեթոդը գիտության պատմության մեջ» (1990)։

«Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» գրքում (1992) և մի ամբողջ շարք այլ հրապարակումներում Համլետ Գևորգյանն արծարծել է հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները, ուրույն մեկնաբանություն է տվել մշակույթի տեսության հարցերին և դրանք մասնավորեցրել հայկական մշակույթի և հայոց պատմության նկատմամբ։

Համլետ Գևորգյանի գիտաթեմատիկ խմբի ուժերով և նրա խմբագրությամբ 1994թ․ հրատարակվել է «Փիլիսոփայություն, գիտություն, հումանիստիկա. մշակույթի միասնության իդեալի որոնումները երկու դարերի սահմանագլխին» ժողովածուն, իսկ 1995թ. նա ինստիտուտում կազմակերպել սիմպոզիում՝ նվիրված մշակույթների երկխոսու-թյանը, նախաձեռնել և հրատարակել ժողովածու՝ «Մշակույթների հանդիպումը. դիմաբախումից՝ երկխոսություն» վերնագրով։

Համլետ Գևորգյանը Հայկական հանրագիտարանի համար գրել է շուրջ հարյուր հոդված փիլիսոփայության և տրամաբանության հանգուցային հարցերի, կատեգորիաների, փիլիսոփայական ուղղությունների, փիլիսոփայության և տրամաբանության նշանավոր դեմքերի մասին։ Նա եղել է հանրագիտարանի փիլիսոփայության գիտաճյուղային խորհրդի անդամ և նախագահի տեղակալը։ Եղել է Տերմինաբանական կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ, ՀՀ Լեզվի պետական տեսչության Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ։

Նա խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ, այդ թվում՝ նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմության բուհական երկու դասագրքերի թարգմանությունը։ Պատրաստել է գիտության թեկնածուներ և դոկտորներ։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը ցավակցում են Համլետ Գևորգյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, աշակերտների հոգիներում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունը բարձր կգնահատվի գալիք սերունդների կողմից։

Այս թեմայով

Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ... Կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատ... «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամն... Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ ե... Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատաս... Սպասվում են տեղումներ․ լեռնային գոտիներում՝ ձ... Ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալ... Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկա... Աշխատանքային այց Շիրակի մարզ՝ մկնանման կրծողն... Երևանում «BMW»-ը բախվել է բազալտե եզրաքարերին... Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութա... Խոշոր ավտովթար՝ Ավշարում․ վիրավորների մեջ երե... ՔԿ-ն պարզաբանել է Մարտակերտի քաղաքապետի նկատմ... Օտոռեա. ինչպես է արտահայտվում և երբ է պետք դի... Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավ... Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան 10-15 տարեկանում պաշտպանի դիրքում խաղալը հոգն... Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվ... Գազ չի լինելու․ հասցեներ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ էին «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացո... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ. Պուտ... Իշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգա... Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ական պատգամավո... Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական օբյեկտների... Տղամարդը մերկ լուսանկարներ է պահանջել անչափահ... «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետ... ՊԵԿ-ը սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստոր... Մահարձանի համար ֆինանսական օգնությունը կտրամա... Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանությունների... ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրութ... Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ. Նա «Հզոր ... «Չիստկան» մոտենում է ավարտին. «Հրապարակ» Ջուր չի լինելու Աղբյուր. Արսենալն ու Լիվերպուլը հետաքրքրված ե... Քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կա... Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատա... Արմեն Պապիկյանը՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտակա... Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների... Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբ... Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Mercedes»-ը բա... 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է թմրանյութ տե... Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտա... Գրիշա Թամրազյանն արդարացվել է. փաստաբան Հոլանդը պատրաստ է տեղափոխվել Ռեալ Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կ... Հնդկաստանում փիղը հարձակվել է տղամարդու վրա, ... Երազանքների թիմը. Ալեն Սիմոնյանը կին պատգամավ... Մեսսին Բարսելոնայի պատմության լավագույն ֆուտբ... Ձերբակալություններ՝ Թուրքիայում․ Քրդստանի աշխ... Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ավստրիայի Հանրապետութ... ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատ... Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ի հետ. ինչ է ք... Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan