Երևանում կկազմակերպվի նոր վճարովի ավտոկայանատեղի․ ո՞ր հատվածում է այն գործելու
Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի–Նալբանդյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում կկազմակերպվի վճարովի ավտոկայանատեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ կազմակերպվող վճարովի ավտոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:
Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ, և կիրականացվի գծանշում: