Ռիբերի. «Ոսկե գնդակը» ստանալու համար ունեմ բոլոր հնարավորությունները
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում է, հայտարարել է, որ իրենց դուր չեն եկել Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Մամադու Սակոյի խոսքերը: Սակոն նշել էր, թե «Ոսկե գնդակը» պետք է ստանա Կրիշտիանու Ռոնալդուն:
«Անցնող տարին ինձ համար չափազանց հաջող էր, քանի որ «Բավարիայի» հետ նվաճեցի բոլոր տիտղոսները: Ավելի շատ էմոցիաներ առաջացրեց Չեմպիոնների լիգայում հաղթանակը: «Ոսկե գնդակը» ստանալու համար ես ունեմ բոլոր հնարավորությունները:
Սակոյի խոսքերն ինձ, իհարկե, տխրեցրել են, սակայն դա խնդիր չէ. յուրաքանչյուրն ունի իր կարծիքը»,-Ռիբերիի խոսքերն են մեջբերել ֆրանսիական ԶԼՄ-ները:
Հավելենք, որ «Ոսկե գնդակի» նոր տիրակալը անունը պարզ կդառնա 2014 թվականի հունվարի 13-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am