Քլոե Քարդաշյանին նկատել են նախկինի հետ սկանդալային բաժանումից հետո
Քլոե Քարդաշյանին և Թրիստան Թոմփսոնին նկատել են Կալիֆոռնիայի Նոբու Մալիբուից դուրս գալիս։ Երեխաները նրանց հետ չեն եղել, ուստի բոլորն անմիջապես մտածել են նախկին զույգի վերամիավորման մասին։ Սակայն TMZ-ի ինսայդերները հերքել են համացանցի օգտատերերի ենթադրությունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք հանդիպել են իրենց ընդհանուր ընկերոջ ծննդյան խնջույքին, իսկ խնջույքից հետո առանձին մեքենաներով գնացել են տուն։
Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2019 թվականին։ Տաբլոիդները գրել են, որ բասկետբոլիստը մեկ անգամ չէ, որ դավաճանել է ռեալիթի շոուի աստղին։ Երեխայի ծնունդի մասին լուրերից հետո համացանցում խոսվում էր զույգի հնարավոր վերամիավորման մասին։ Սակայն աստղերը որոշել են ամեն ինչ թողնել անցյալում։ Նրանք միասին մեծացնում են իրենց որդուն՝ Թաթումին և դստերը՝ Թրուին։