Պարույր Հովհաննիսյանը հյուրընկալել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի ուսանողների
![](/timthumb.php?src=disc/10-06-24/d78f6a5fc3ba14e1cbc56fe85f66dd86.jpg&w=450)
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հյուրընկալել է «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» խորագրով ամառային դպրոցի մասնակից, Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի շուրջ 20 ուսանողների:
Պարույր Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրեց իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները: